«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Այս հողի վրա խաղաղությունը, առանց արժանապատվության, կեղծ լռություն է

Այս հողի վրա խաղաղությունը, առանց արժանապատվության, կեղծ լռություն է
27.09.2025 | 14:00

Պատերազմը չի ավարտվել։

Չի ավարտվել, քանի դեռ մայրը սպասում է անհայտ կորած որդուն՝ գիշերները լուսացնելով նրա լուսանկարով։

Չի ավարտվել, քանի դեռ Բաքվում հայն է դատվում՝ ո՛չ հանցանքի, այլ հայ լինելու համար։

Չի ավարտվել, քանի դեռ 160,000 արցախցի անտուն է, հայրենազուրկ, աքսորված սեփական հողից։

Պատերազմը չի ավարտվել, քանի դեռ իշխանություն կա, որ հպարտորեն հանձնվելու կոչերով է խոսում իր ժողովրդի հետ։ Քանի դեռ փորձ է արվում համոզել, թե խաղաղությունը պարտության համազգեստն է։

Երբ մեզ ասում են՝ «այլ ելք չկա», մոռանում են, որ ժողովուրդը երբեք չի ընտրում ծնկաչոք ապրելը։ Մոռանում են, որ այս հողի վրա խաղաղությունը, առանց արժանապատվության, կեղծ լռություն է։

Պատերազմը կավարտվի այն օրը, երբ վերջին գերեզմանն ի վերջո կգտնվի, երբ վերջին արցունքը կչորանա, երբ վերջին փախստականը տուն կվերադառնա Երբ սուտը այլևս չի լինի պետական քաղաքականություն։ Երբ առաջնորդները կխոսեն ուժով, ոչ թե վախով։ Երբ ազգը նորից կկանգնի իր ճակատագրի տերը լինելու կամքով։

Այդ օրը դեռ չի եկել։ Ու մինչ այդ օրը չի եկել՝ Պատերազմը շարունակվում է։ Մեր ներսում։ Մեր ցավերում։ Մեր պայքարում։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2624

Մեկնաբանություններ